Ոստիկանությունն այսօր հայտնել է, որ դերասանուհի Շոն Յանգը կիրակի օրը ձերբակալվել է, երբ վեճի է բռնվել «Օսկար»–ի մրցանակաբաշխությունից հետո կազմակերպված հավաքույթին այցելելու ժամանակ:
52-ամյա դերասանուհին, ով նկարահանվել է Blade Runner, Ace Ventura և Wall Street ֆիլմերում, գտնվում է քաղաքացիական կալանքի տակ: Ինչպես հայտնում է ոստիկանությունը, դերասանուհին «ֆիզիկական վեճի է բռնվել» և կալանավորվել:
Ոստիկանական աղբյուրները հայտնում են, որ կիրակի գիշերը «Օսկար»–ի մրցանակաբաշխությունից հետո 10 մարդ է ձերբակալվել՝ տարբեր մեղադրանքներով:
Յանգին ազատ են արձակել 20000 դոլար գրավի դիմաց: Նա պետք է դատալսման ներկայանա մարտի 19-ին:





































