«Կարմիր խաչ»–ի թիմն այսօր մեկ ամսվա մեջ առաջին անգամ հասել է Սիրիայի Համա քաղաք` այնտեղ տանելով սնունդ և այլ տեսակի օգնություն:
Ակտիվիստներն ասում են, որ 11 ամիս տևած ապստամբության զոհերի թիվը հասնում է8000-ի:
The Washington Post-ը գրում է, որ «Կարմիր խաչ»–ի միջազգային կոմիտեի խոսնակն ասել է, որ իրենց և սիրիա-արաբական «Կարմիր մահիկ»–ի միացյալ թիմն օգնություն է ցուցաբերել ավելի քան 12000 մարդու: Նա նաև ասել է, որ օգնական խումբը հունվարի 17-ից հետո առաջին անգամ է կարողացել մտնել Համա:










































