Հրապարակվել են ՀՀ ֆինանսների նախարարությունում անցկացված հաշվապահների որակավորման հերթական քննության արդյունքները: Համաձայն հրապարակված տվյալների` հրավիրված 17 դիմորդներից քննությանը ներկայացել է 16 դիմորդ, որոնցից որակավորման վկայական է շնորհվել 7-ին: Այս մասին ասվում է ՀՀ ֆինանսների նախարարության հրապարակած մամլո հաղորդագրությունում:
2010 թվականի ընթացքում անց է կացվել հաշվապահների որակավորման 22 քննություն, որոնց արդյունքներով տրվել 173 վկայական:
Հայաստանի Հանրապետությունում 10.01.2011 թ. դրությամբ որակավորման վկայական ունի 369 հաշվապահ: