Թուրքական Anadolu գործակալության փոխանցմամբ՝ այսօր Թուրքիայում տեղի է ունենալու Ազգային անվտանգության խորհրդի նիստ: Այն անցկացվելու է Անկարայում գտնվող Չանքայա նախագահական նստավայրում, և նախագահելու է երկրի նախագահ Աբդուլլահ Գյուլը:
Նիստը մեկնարկելու է տեղական ժամանակով ժամը 13.30-ին: Ակնկալվում է, որ նիստին մասնակցելու է նաև օրեր առաջ վիրահատության ենթարկված վարչապետ Ռեջեփ Էրդողանը: Վերջինս նիստից առաջ հանդիպումներ է ունենալու մի շարք նախարարների հետ:
Նիստում քննարկվելու են ներքին ու արտաքին զարգացումները:











































