Իսպանիայի ընթացիկ առաջնության 25-րդ տուրում «Ռայո Վալլեկանո»-ի նկատմամբ տարած արտագնա հաղթանակից հետո (0:1) Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն քննադատեց «արքայական ակումբ»-ի երկրպագուներին։
«Սա խայտառակություն է։ Մենք խաղում էինք Մադրիդում, իսկ տրիբունայում գտնվում էին «Ռեալ»-ի 300 երկրպագուներ։ Մենք առաջնության առաջատարն ենք, բայց «Խետաֆե»-ի հետ արտագնա խաղում մարզադաշտ էին այցելել մեր թիմի 30 երկրպագուներ։ Մենք խաղում ենք մեր երկրպագուների համար, և նրանք պետք է լինեն թիմի կողքին։
«Ռայո»-ն արժանի չէր պարտության, սակայն համաձայն չեմ այն կարծիքին, որ մենք վատ խաղացինք։ Ոչ-ոքին ավելի արդարացի արդյունք կլիներ, քանի որ մեր հակառակորդը հիանալի էր խաղում»,- Մոուրինյոյին մեջբերում է AS-ը։






































