Եթե ԲՀԿ-ն ցույց տա, որ իրապես շահագրգռված է ազատ և արդար ընտրություններով, ապա նրա հետ համագործակցության լայն դաշտ կբացվի: Այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց ՀԱԿ մամուլի քարտուղար Արման Մուսինյանը:
Անդրադառնալով առաջիկա խորհրդարանական ընտրություններին՝ նա նկատեց, որ դրանք մեկ հարցի են պատասխանելու՝ դեպի ուր է գնում Հայաստանը: «Պետք է ջարդել կեղծիքների, ապօրինությունների պետական մեքենան, մանավանդ որ ՀԱԿ-ն ունի այդ պոտենցիալը: Եթե կա խնդիր, ապա այն պետք է լուծել բոլոր հնարավոր միջոցներով»,- ասաց Մուսինյանը:
Լրագրողներից մեկի հարցին՝ եթե ՀԱԿ-ը գա իշխանության, ո՞վ է լինելու վարչապետի թեկնածուն, Մուսինյանն արձագանքեց. «Եթե հաջողվում է ջարդել վարչախմբի մեջքը, շատ ավելի երկրորդական է, թե ով կլինի ՀՀ վարչապետը»:
Ամփոփելով՝ ՀԱԿ մամուլի քարտուղարն անդրադարձավ նաև Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության հարցին՝ նկատելով, որ տեղի է ունեցել պետական կեղծիք: «Իշխանությունները ուզում են խլել կուսակցությունը և այն հանձնել իրենց մարդկանց»:









































