Ավելի վաղ «Առաջին լրատվական»-ը հայտնել էր, որ, փետրվարի 27-ին, ժամը 08.35-ին «1-02» ծառայությունից տեղեկատվություն էր ստացվել, որ Դավիթաշենի կամրջի տակ` Հրազդան գետում, հայտնաբերվել է դիակ:
ԱԻՆ լրատվական ծառայության փրկարարների ուժերով Հրազդան գետից դուրս էր բերվել Երևանի Ա. Ավետիսյան փողոցի թիվ 78 շենքի 42-րդ բնակարանի բնակիչ 1978 թ. ծնված Տ. Գևորգյանի դին:
«Առաջին լրատվական»-ին հայտնի դարձավ, որ Տ. Գևորգյանը դեպքի վայր էր գնացել իր ավտոմեքենայով, որի մեջ կոնյակի շիշ էր հայտնաբերվել: Արաբկիրի բնակիչ Տ. Գևորգյանը ամուսնացած էր, ուներ 3 տարեկան երեխա:
Թե կոնկրետ ինչն է եղել ինքնասպանության դրդապատճառը` ընտանեկան խնդիրները, թե այլ պատճառներ` առայժմ հայտնի չէ: Հայտնի չէ նաև, թե տուժողը ինքնասպանություն գործելիս ալկոհոլ օգտագործա՞ծ վիճակում է եղել, թե՞ ոչ:
Դա կպարզվի համապատասխան փորձաքննությամբ:










































