News Georgia-ի փոխանցմամբ՝ Վրաստանում «Օկուպացիայի շաբաթի» շրջանակներում իշխող կուսակցությունը ներկայացնող երիտասարդները Թբիլիսիի Վարդերի հրապարակում ակցիա են անցկացրել:
Նրանք հրապարակում մոմեր են վառել և դրանով իսկ կազմել Վրաստանի քարտեզը, որում հատուկ ընդգծված են եղել Աբխազիայի և Հարավային Օսիայի օկուպացված տարածքները: Նրանք հարգել են 1921 թվականին Կարմիր բանակի դեմ մարտերում զոհվածների հիշատակը:
Հիշեցնենք, որ Վրաստանում «Օկուպացիայի շաբաթը» մեկնարկել է փետրվարի 21-ին:










































