«Օսկարի» է արժանացել Saving Face ֆիլմը «Լավագույն կարճամետրաժ վավերագրական ֆիլմ» անվանակարգում:
The Envelope-ը տեղեկացնում է, որ ֆիլմը բրիտանացի պլաստիկ վիրաբույժի մասին է, ով վերադառնում է հայրենիք՝ օգնելու համար այրվածքներ ունեցող մարդկանց:
Ֆիլմը մրցակցում էր God Is the Bigger Elvis, The Barber of Birmingham, Incident in New Baghdad և The Tsunami and the Cherry Blossom ֆիլմերի հետ:








































