Rango ֆիլմը «Օսկարի» մրցանակաբաշխությանը արժանացել է մրցանակի «Լավագույն անիմացիոն ֆիլմ» անվանակարգում:
Ֆիլմում Ջոնի Դեպը հնչյունավորում է Rango-ին`քամելեոնին: Գոռ Վերբինսկու ֆիլմը մրցանակների է արժանացել է նաև BAFTA և People’s Choice մրցանակաբաշխություններում:
Reuters-ը տեղեկացնում է, որ Վերբինսկին, որը նաև Pirates of the Caribbean ֆիլմի հեղինակն է, մրցանակը ստանալիս, ասել է՝ իրեն մեկ անգամ հարցրել են, թե արդյոք այս ֆիլմը երեխաների՞ համար է, և նա պատասխանել է՝ սա մի ֆիլմ է, որը ստեղծվել է մեծահասակների կողմից, ովքեր իրենց պահում են երեխաների նման:










































