Տեղական պաշտոնյան այսօր ասել է, որ Եմենի զորքերը սպանել են Ալ-Քաիդայի հինգ կասկածյալի` երկրի հարավային շրջանում տեղի ունեցած հարձակման ժամանակ:
Պաշտոնյան AFP-ին հաղորդել է, որ բանակը հարձակում է իրականացրել Ալ-Քաիդայի մի քանի դիրքերի վրա: Կան հինգ սպանվածներ և մի քանի վիրավորներ:
Պաշտոնյան իր անունը չի հայտնել, քանի որ իրավունք չի ունեցել տեղեկություններ հաղորդել լրատվամիջոցներին:
Միևնույն ժամանակ, մեկ այլ ռազմական պաշտոնյա հայտնել է, որ Լոդեր քաղաքում այսօր անվտանգության ուժերը ձերբակալել են Ալ-Քաիդայի գրոհայիններին:









































