Բջջային հեռախոսների ծրագրերում հանդիպող պայմանների մեջ մի փոքրիկ կետ թույլ է տալիս այն զարգացնողներին` իրավունք ունենալ տեսնել օգտատերերի տեքստային հաղորդագրությունները, էլեկտրոնային նամակները և անգամ լուսանկարները:
Daily Mail-ը գրում է, որ համաձայնելով որոշ փաստաթղթեր կարդալու պայմաններին, հեռախոսների օգտատերերը թույլ են տալիս, որ ընկերությունները կարողանան ստանալ օգտատերերի անձնական տվյալները և անգամ պարզել, թե ում հետ են նրանք խոսում:
Որոշ դեպքերում օգտատերերը նաև թույլ են տալիս, որ ծրագրերը կարողանան հավաքել բոլոր լուսանկարները, որոնք արվում են իրենց հեռախոսների միջոցով:
Facebook-ը, Yahoo!-ն, Flick-ը և Badoo-ն ընդունել են, որ կարողանում են կարդալ օգտատերերի տեքստային հաղորդագրությունները Android սմարթֆոնների ծրագրերի միջոցով:
Իսկ շատ այլ ծրագրեր, որոնք հիմնականում անվճար են, իրենց պայմանների մեջ ներառում են նաև օգտատերերի անձնական տվյալները ստանալու իրավունքը:









































