Բարսելոնայում ավարտվեց «Ֆորմուլա-1»-ի 2012 թվականի մրցաշրջանի նախամրցաշրջանային փորձարկումների երկրորդ շրջանի չորրորդ օրը։ «Զաուբեր»-ի ավտոարշավորդ Կամուի Կոբայասին ցույց տվեց լավագույն արդյունքը։ Երկրորդ տեղը զբաղեցրեց «Ուիլիամսի»-ի պիլոտ Պաստոր Մալդոնադոն, իսկ առաջին եռյակը եզրափակեց «Ֆորս Ինդիա»-ի ներկայացուցիչ Փոլ դի Ռեստա:
1. Կամուի Կոբայասի («Զաուբեր») – 1:22.312 (145 շրջան)
2. Պաստոր Մալդոնադո («Ուիլիամս») – +0.249 (134)
3. Փոլ դի Ռեստա («Ֆորս Ինդիա») – +0.807 (101)
4. Ջենսոն Բատտոն («Մաքլարեն») – +0.888 (115)
5. Ֆելիպե Մասսա («Ֆերրարի») – +1.251 (103)
6. Մարկ Ուեբբեր («Ռեդ Բուլլ») – +1.462 (85)
7. Ժան-Էրիկ Վերն («Տոռո Ռոսսո») – 1.480 (92)
8. Նիկո Ռոսբերգ («Մերսեդես») – +1.531 (139)
9. Հեյկի Կովալայնեն («Կատերհեմ») – +4.656 (70)
10. Շարլ Պիկ («Մարուսսիա») – առանց ժամանակի (0)







































