Հարավաֆրիկյան Հանրապետության նախկին նախագահ Նելսոն Մանդելան, ում շաբաթ օրը հոսպիտալացրել էին որովայնի շուրջ ցավերի պատճառով, ապաքինվում է:
Այս մասին հայտնում է Associated Press գործակալությունը:
Բժիշկներն ախտորոշիչ լապարասկոպիա են արել:
Նրանց տեղեկատվության համաձայն` Մանդելան դուրս է գալիս անզգայացումից և իրեն շատ լավ է զգում: Նա հիվանդանից դուրս կգրվի կիրակի կամ երկուշաբթի առավոտյան:
Ինչպես շաբաթ օրը հայտնել էր BBC-ն, Մանդելային ճողվածքի վիրահատություն են արել:
93-ամյա Մանդելայի կյանքին որևէ վտանգ չի
սպառնում:
Նելսոն Մանդելան Հարավաֆրիկյան Հանրապետության առաջին սևամորթ նախագահն էր և այդ պաշտոնը զբաղեցրել է 1994-1999 թվականները:











































