Փետրվարի 26-ին Մեծ Բրիտանիայում վաճառքի է հանվել The Sun on Sunday ամսագրի առաջին համարը: Այս մասին հաղորդում է BBC News-ը:
Թերթի կիրակնօրյա տպաքանակը կազմել է երեք միլիոն օրինակ: The Sun-ի սեփականատեր, News Corp-ի ղեկավար Ռուպերտ Մերդոկն անձամբ ներկա է գտնվել տպարանում` առաջին համարի տպագրության ժամանակ:
Այն բանից հետո, երբ որոշվեց թողարկել կիրակնօրյա The Sun-ը, մնացած պարբերականների գները երկու անգամ նվազեցին: Հակառակ դեպքում, խմբագիրները մտավախություն ունեին որ չեն դիմանա նոր` 50 պենսով վաճառվող թերթի հետ մրցակցությանը:
Ավելի վաղ Ռուպերտ Մերդոկը ստիպված էր փակել The News of the world կիրակնօրյա թերթը`հայտնի մարդկանց խոսակցություններն անօրինական ձևով լսելու հետ կապված սկանդալի պատճառով:









































