Վաշինգտոնի համալսարանի գիտնականների կատարած հետազոտությունները ցույց են տվել, որ «վիրաբույժների` ալկոհոլիզմին հակվածությունը մի քանի անգամ սովորականից բարձր է»:
Այլ հետազոտություններ ցույց են տվել, որ Ամերիկայում ալկոհոլի չարաշահումից տառապում է բնակչության 9 տոկոսը:
Հետազոտության արդյունքներից պարզվել է, որ վիրաբույժների 15 տոկոսն այս կամ այն չափով տառապում է ալկոհոլիզմով:
Ավելին, հետազոտության մասնակից բժիշկների 45 տոկոսը խոստովանել է, որ վերջին երեք տարիների ընթացքում գոնե մեկ բժշկական սխալ է թույլ տվել, որը ծանր հետևանքներ է ունեցել:
Ալկոհոլիզմը հիմնականում տարածված է այն մարդկանց շրջանում, ովքեր մշտապես գտնվում են դեպրեսիաների մեջ, և որոնց աշխատանքը լարվածություն է պահանջում:










































