Ինչպես տեղեկացրել է Associated Press գործակալությունը, Աթենքում մետրոյի վագոնում հայտնաբերվել է ինքնաշեն պայթուցիկ սարք:
Ռումբը հայտնաբերվել է գնացքի մեքենավարի կողմից` վագոնի նստատեղերից մեկի տակից;
Մեքենավարը կանչել է համապատասխան մարմինների, ովքեր վնասազերծել են ռումբը:
Նշվում է, որ պատահարի հետևանքով ոչ մեկը չի տուժել: Կայարանը, որտեղ մասնագետների աշխատանքի ժամանակ գտնվում էր գնացքը, փակվել է երկու ժամով:
Ինչպես տեղեկացրել են ոստիկանությունում, դեռևս պարզ չէ , արդյո՞ ք չարագործները նախագծել էին պայթեցնել մետրոն, թե՞ ուղղակի պայթուցիկ սարքը մոռացել էին վագոնում:
Ինչպես տեղեկացնում է գործակալությունը, ինքնաշեն պայթուցիկ սարքերը Հունաստանում կիրառվում են ձախակողմյան անարխիստների կողմից` բանկերում և պետական հաստատություններում պայթյուններ իրականացնելու համար:
Սովորաբար նման ռումբերի պայթյունը քիչ վնասներ է հասցնում:








































