Հարավաֆրիկյան Հանրապետության նախկին նախագահ Նելսոն Մանդելան հոսպիտալացվել է Յոհանեսբուրգի հիվանդանոցում, հաղորդում է Reuters-ը` վկայակոչելով երկրի կառավարության ներկայացուցիչներին:
Մանդելան, ով անցյալ տարի 93 տարեկան դարձավ, բողոքել է որովայնի ցավից և մասնագետների հետազոտության կարիք ունի:
Նելսոն Մանդելան Հարաաֆրիկյան Հանրապետության առաջին սևամորթ նախագահն է:
Մանդելան նախագահի պաշտոնը զբաղեցրել է 1994 թվականից մինչև 1999 թվականը:









































