Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը, որը երկար ժամանակ հանդես էր գալիս որպես Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադի դաշնակից, գործնականում աջակցել է Սիրիայի ընդդիմությանը: Այս մասին հաղորդում է Interfax-ը:
«Սիրիայի հեղափոխությունը արաբական հեղափոխություն է»,- այսպիսի կարգախոսներ են հնչել երեկ Կահիրեում և Գազայի հատվածում ուրբաթօրյա աղոթքից հետո:
«Պաղեստինցիների սրտից արյուն է կաթում Սիրիայում թափված ամեն մի կաթիլ արյան հետ, և ոչ մի քաղաքական գնահատական չի ստիպի մեզ աչք փակել այն բանի վրա, թե ինչ է տեղի ունենում այժմ սիրիական հողում»,- Գազայում պաղեստինցի փախստականների ճամբարի առաջ ելույթ ունենալիս ասել է ՀԱՄԱՍ-ի առաջնորդներից Սալահ Ալ-Բարդավիլը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ՀԱՄԱՍ-ի բարձրագույն ղեկավարությունը լքել է Դամասկոսը:









































