Грузия Online-ի փոխանցմամբ՝ երեկ Բաթում-Ախալցխա ճանապարհին միկրոավտոբուսն ընկել է գետը: Միկրոավտոբուսը տեղափոխում էր ուսանողների և աշակերտների:
Վթարի հետևանքով զոհվել է 1 դպրոցական, 6 ուղևորներ՝ ներառյալ վարորդը ստացել են մարմնական ծանր վնասվածքներ: Վիրավորները տեղափոխվել են մոտակա հիվանդանոց, իսկ դպրոցականի դիակը փրկարարները գետում հայտնաբերել են վթարի վայրից 200 մետր հեռավորության վրա:
Նշվում է, որ վթարի պատճառը վարորդն է, ով լեռնային շրջաններից մեկում կորցրել է մեքենայի ղեկավարումը, ինչի հետևանքով միկրոավտոբուսը 10 մետր բարձրությունից ընկել է գետը:










































