Այսօր` փետրվարի 25-ին, Մոսկվայում տեղի կունենա Ռուսաստանի նախագահական ընտրությունների գլխավոր փորձը:
Մայրաքաղաքի բնակիչները հնարավորություն կունենան ընտրել երկրի ղեկավարին պատմական գործիչների ցանկից, ընդ որում՝ ոչ միայն հայրենական: Օրինակ` քաղաքացիները հնարավորություն ունեն «գահին նստեցնել» Նապոլեոնին, ով Մոսկվան հրդեհեց 1812 թ. կամ Չինգիզ խանին, ում թոռը` Բատայը, շուրջ 200 տարի Ռուսիայում հաստատեց մոնղոլ-թաթարական կարգեր:
«ՌԴ նախագահի թեկնածուների» ցուցակում են հայտնվել նաև զորավար Ալեքսանդր Մակեդոնացին, Մեծ Բրիտանիայի վարչապետ Ուինսթոն Չերչիլը, ռուս ցար Պետրոս Առաջինն ու այլք: Մոսկվացիները կարող են իրենց նախընտրած պատմական դեմքերի քվեարկությունը կատարել 12 փորձնական ընտրական տեղամասերում:
ՌԴ նախագահական ընտրությունները տեղի կունենան 2012 թ. մարտի 4-ին: Նախագահի թեկնածուների թվում են Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը, գործարար Միխայիլ Պրոխորովը, Ռուսաստանի կոմունիստական կուսակցության առաջնորդ Գենադի Զյուգանովը, Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին, ինչպես նաև Справедливая Россия կուսակցության առաջնորդ Սերգեյ Միրոնովը:










































