Ռուսական Regnum լրատվական գործակալության փոխանցմամբ՝ փետրվարի 22-ից ուզբեկական հեռուստատեսությամբ դադարեցվել է թուրքական բոլոր հեռուստասերիալների ցուցադրությունը: Փոխարենը ցուցադրվում են տեղական արտադրության ֆիլմեր:
Այս կապակցությամբ պաշտոնական մեկնաբանություններ չեն տրվել: Փորձագետների կարծիքով՝ դա պայմանավորված է Տաշքենդի ու Անկարայի միջև ստեղծված սառը մթնոլորտով:
Հիշեցնենք, որ 2011 թվականին Տաշքենդում փակվել էին մի շարք թուրքական խոշոր առևտրային կենտրոններ՝ կապված հարկային օրենսդրության խախտման հետ: Օրեր առաջ էլ Ուզբեկստանից արտաքսվել էին մի խումբ թուրք գործարարներ, որոնք մեղադրվում են երկրի տնտեսական օրենսդրությունը խախտելու մեջ:









































