Երեկ «ՀԺ»-ի թղթակիցներից մեկի հետ տարօրինակ դեպք է տեղի ունեցել.
«Զաքյան փողոցում նրան է մոտեցել մոտ 50 տարեկան մի տղամարդ, ներկայացել որպես ԱԱԾ գնդապետ և ասել, որ շատ կարևոր տեղեկություն ունի հաղորդելու:
Տղամարդն, ի դեպ, ցույց է տվել ԱԱԾ վկայականը, որի վրա մեր թղթակիցը տեսել է նրա լուսանկարը` գնդապետի համազգեստով: Տղամարդը, սակայն, փակել է անուն-ազգանունի մասը: ԱԱԾ գնդապետ ներկայացածը, ահա, արտասանել Է ընդամենը երկու նախադասություն, որի իմաստը հետևյալն Է.
Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի հակասությունների մասին խոսակցությունը լեգենդ Է, նրանք գործում են ընդհանուր պլանով, որի նպատակը մեկն Է` ամայացնել ողջ քաղաքական դաշտը` ասպարեզում թողնելով միայն ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն: Տղամարդը խնդրել է այս ուղերձը փոխանցել հանրությանը»:
Թերթը զերծ է մնում որևէ մեկնաբանությունից:










































