Լավատեղյակ աղբյուրներից «Ժողովուրդ»-ին հայտնի է դարձել, որ ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանն այս օրերին գտնվում է Մոսկվայում:
«Ավելին, նույն աղբյուրների համաձայն, այժմ Բաբայանը ապրում է նախկին «Ուկրաինա», այժմ «Radisson Royal Moscow Hotel» հյուրանոցում` դելյուքս համարում»:
Մեկնաբանությունների համար «Ժողովուրդ»-ը զանգահարել է Բաբայանի տիկնոջը` Իռային, սակայն ապարդյուն. թերթի հարցերին` որտեղ է Սամվել Բաբայանը, երբ է վերադառնալու, նա պատասխանել է մեկ բառով` «չգիտեմ»:
«Հիշեցնենք, որ Սամվել Բաբայանը, Հայաստանի բանկերում գրավ դնելով մի շարք նախկին ու ներկա պաշտոնյաներին, իր նախկին ընկերներից շատերին պատկանող տները, անհետացել է: Ու տևական ժամանակ է` որևէ մեկը չի կարողանում գտնել նրան»:







































