Լեհաստանի կառավարությունը որոշում է կայացրել բարձրացնելու Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմների մասնակից, 112-ամյա վետերան Յոզեֆ Կովալսկու կոչումը: Բանակի լեյտենանտի կոչում ունեցող վետերանին շնորհվել է կապիտանի կոչում: Այս մասին հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:
Կովալսկուն այս մասին անձամբ տեղեկացրել է Լեհաստանի պաշտպանության նախարար Թոմաշ Սիեմոնյակը, որն այցելել է Լեհաստանի արևմուտքում՝ Տորսկ քաղաքի ծերանոցում գտնվող վետերանին:
Նշվում է, որ Յոզեֆ Կովալսկին ծնվել է 1900թ.-ին՝ Լեհաստանի հարավում, ծառայել է հեծելազորում: Նա 1920-ականներին տեղի ունեցած լեհ-սովետական պատերազմի միակ ողջ մնացած վետերանն է: 1939թ.-ին մասնակցելով Գերմանիայի դեմ պատերազմին՝ Կովալսկին գերեվարվել է և մի քանի տարի անցկացրել ճամբարում:











































