«Ուկրաինայի վարչապետին փոխելու որևէ անհրաժեշտություն չկա, այդ պաշտոնում պետք է շարունակի աշխատել Նիկոլայ Ազարովը»,– գտնում է երկրի նախագահ Վիկտոր Յանուկովիչը:
Ուկրաինական երեք հեռուստաընկերություններին հարցազրույց տալու ժամանակ պատասխանելով այն հարցին, թե չի՞ կորցրել արդյոք իր ներուժը վարչապետ Ազարովը, երկրի նախագահը պատասխանել է «Մենք որոշել ենք, որ Ազարովը պետք է աշխատի»:
Ընդ որում՝ նախագահը նշել է, որ վարչապետին փոխելու սցենարը բազմիցս քննարկվել է նեղ շրջանակում:
Յանուկովիչի կարծիքով՝ Ազարովն իր առավելություններով և թերություններով տվյալ պահին կատարել է իր առաքելությունը՝ «տնտեսության մեջ կան առավելություններ»։ Այս մասին հաղորդում է Интерфакс-ը:








































