Ռեժիսոր Վուդի Ալենը Բրոդվեյում նոր մյուզիքլ կբեմադրի իր նույնանուն ֆիլմի մոտիվներով: Այս մասին հայտնում է New York Daily News-ը` հղում անելով ներկայացման ապագա բեմադրիչներից մեկին:
Ինչպես նշել է հրատարակությունը, Ալենն արդեն սկսել է աշխատանքները լիբրետոյի վրա: Մյուզիքլում կհնչեն 1920-ականներին գրված երգեր: Հենց այս ժամանակ են կատարվում «Փամփուշտներ Բրոդվեյի վրայով» կատակերգության գործողությունները:
Վուդի Ալենը ֆիլմը նկարահանել է 1994 թ.: Այն ռեժիսորի 34-րդ լիամետրաժ աշխատանքն է:
Ֆիլմի հերոսները երիտասարդ դրամատուրգն է, որը Բրոդվեյում փորձում է բեմադրել իր պիեսը, նյույորքցի մաֆիոզներից մեկի սիրուհին, որը պետք է լինի պիեսի գլխավոր դերակատարը ու նրա թիկնապահը:
Ժապավեննն առաջադրվել է 7 «Օսկարի», ստացել միայն 1-ը:
«Փամփուշտներ Բրոդվեյի վրայով» մյուզիքլը նախատեսված է ավարտել 2013 թ.: Առայժմ այլ տեղեկություններ հայտնի չեն:









































