Friday, 12 06 2026
07:30
Մունդիալ-2026. Կորեան առաջին խաղում հաղթեց Չեխիային
23:30
Տոմսերի գները կարող են հասնել մինչև 32,970 դոլարի՝ ԱԱ-ի եզրափակիչում
20:20
«Արարատ-Արմենիա»-ի պաշտպանը միացել է «Ալաշկերտ»-ին
00:40
«Փյունիկ»-ը տարբերանշանի վրա կրկին ավելացրել է չեմպիոնական աստղը
00:20
Հայաստանի կանանց ֆուտբոլի ազգային թիմը պարտությամբ ավարտեց ընտրական փուլը
20:20
Հայաստանի կարատեի հավաքականի անդամ Սուրեն Հարությունյանը կմասնակցի «Karate One Premier League – Rabat 2026»-ին
18:50
«Ռեալը» երկարաձգել է Adidas-ի հետ համագործակցությունը
19:21
Մեսսին Իսլանդիայի դեմ խաղում պատրաստ է դուրս գալ դաշտ
18:10
Հավատարմագրված աֆրիկացի մրցավարին ԱՄՆ-ում արգելել են մուտք գործել երկիր
18:00
Հայաստանի Պրեմիեր լիգային կմասնակցի 12 թիմ
16:40
Հենրիխ Մխիթարյանն անձամբ է բանակցում «Ինտեր»-ի հետ
12:50
Ամեն անգամ շնորհակալ եմ հայրենի երկիրը ներկայացնելու համար. Էդուարդ Սպերցյան
11:50
Միրրա Անդրեևան նվաճել է «Մեծ սաղավարտի» իր առաջին տիտղոսը
10:10
Էլինա Ավանեսյանը կմասնակցի աշխարհի գավաթի խաղարկությանը
09:30
Ավարտվել է շախմատի Եվրոպայի կանանց առաջնությունը․ հայտնի են հայ շախմատիստուհիների արդյունքները
23:20
Վահե Աղասյանը` ոսկե մեդալակիր
20:20
Հայաստանի ֆուտբոլի ընտրանին ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Ղազախստանի հետ
20:20
«Տոտենհեմը» հայտարարել է Ռոբերտսոնի տրանսֆերի մասին
16:20
Շախմատի կանանց անհատական ԵԱ-ի ավարտին մնացել է մեկ տուր
17:20
Հայաստան-Ղազախստան ֆուտբոլային հանդիպումը կսպասարկի կիպրական մրցավարական անձնակազմը
15:40
Հայ շախմատիստները շարունակում են ելույթները Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում
14:20
«Ուրարտու»-ի երկու ֆուտբոլիստ հեռացել է ակումբից
23:26
ԱԱ-2026-ի 5 դեռահաս ֆուտբոլիստ, որոնք կարող են դառնալ մրցաշարի բացահայտում
18:50
Անգլիան 60 տարի անց աշխարհի գավաթի հույսը դնում է գերմանացի մարզչի վրա
16:20
Սպերցյանի հայրը հաստատել է, որ Սաուդյան Արաբիայից առաջարկ կա
11:00
Եվրոպայի կանանց անհատական առաջնության ավարտին մնացել է 3 խաղափուլ. ինչ արդյունքներ ունեն հայ շախմատիստուհիները
17:40
«Փյունիկ»-ը երկարաձգել է պայմանագիրը երկու ֆուտբոլիստի հետ
17:29
«Լիվերպուլը» նոր գլխավոր մարզիչ կունենա
09:10
Հայ շախմատիստները շարունակում են ելույթները Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում
00:50
«Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբը նոր գործադիր տնօրեն ունի

Իտալիայի առաջնություն. 19-րդ տուր (աղյուսակ)

Կիրակի օրը կայացավ Իտալիայի առաջնության 19-րդ տուրը: Մեկնարկային խաղում «Ռոմա»-ն հյուրընկալվելիս 2:1 հաշվով պարտություն կրեց «Սամպդորիա»-ից: Հանդիպման 18-րդ րոպեին Միրկո Վուչինիչը առաջ մղեց հյուրերին, 58-րդ րոպեին Նիկոլա Պոցցին 11-մետրանոց հարվածով վերականգնեց հաշվի հավասարակշռությունը, իսկ 85-րդ րոպեին Ստեֆանո Գուբերտին խփեց հաղթական գոլը: Ընդհանուր առմամբ հանդիպումը շատ կոպիտ ստացվեց. Մրցավարը 7 դեղին և 3 կարմիր քարտ ցույց տվեց թիմերին: 56-րդ րոպեին վերջին հույսի խախտման համար խաղադաշտից հեռացվեց «Ռոմա»-ի դարպասապահ Ժուլիո Սերժիոն, իսկ 87-րդ և 91-րդ րոպեներին հեռացվեցին «Սամպդորիա»-ի ֆուտբոլիստներ Լուկինին և Գաստալդելլոն: 

Առաջատար «Միլան»-ը չկարողացավ առավելության հասնել «Ուդինեզե»-ի նկատմամբ: «Սան-Սիրո» մարզադաշտում հավաքված երկրպագուներն իսկական թրիլերի ականատես դարձան. Հանդիպման ընթացքում խփած 8 գոլերն այդպես էլ ի հայտ չբերեցին հաղթողին: 35-րդ րոպեին «Ուդինեզե»-ի հարձակման առաջատար Անտոնիո Դի Նատալեն առաջ մղեց իր թիմին, առաջին խաղակեսի վերջին րոպեին պատասխան գոլի հեղինակ դարձավ Պատոն: 53-րդ և 66-րդ րոպեներին Սանչեսն ու նույն Դի Նատալեն հաշիվը դարձրեցին 1:3: 12 րոպե անց Բենատիան դարձավ ինքնագոլի հեղինակ, ևս 4 րոպե անց Պատոն հավասարեցրեց հաշիվը: Հիմնական ժամանակի ավարտից մեկ րոպե առաջ Դենիսը կրկին առաջ մղեց հյուրերին: Թվում էր` «Ուդինեզե»-ն Միլանից 3 միավոր կտանի, բայց մրցավարի ավելացրած ժամանակում իր խոսքն ասաց Զլատան Իբրահիմովիչը` 4:4:

«Ինտեր»-ը` Լեոնարդոյի գլխավորությամբ, տարավ երկրորդ անընդմեջ հաղթանակը: «Կատանիա»-ի հետ ամբողջ խաղում միլանցիները տարածքային և խաղային առավելություն ունեին, բայց հանդիպման հաշիվը 71-րդ րոպեին բացեցին տանտերերը, այդուհանդերձ 75-րդ և 79-րդ րոպեներին Կամբիասսոյի հեղինակած դուբլի շնորհիվ «Ինտեր»-ին հաջողվեց հաղթանակ տանել` 1:2: 
«Նապոլի»-ն 3:0 հաշվով ջախջախեց «Յուվենտուս»-ին և մրցաշարային աղյուսակում բարձրացավ երկրորդ հորիզոնական, Էդիսոն Կավանին դարձավ հեթ տրիկի հեղինակ:

Մյուս հանդիպումներում գրանցվեցին հետևյալ արդյունքները` «Բարի»-«Բոլոնիա»` 0:2, «Չեզենա»-«Ջենոա»` 0:0, «Կևո»-«Պալերմո»` 0:0, «Ֆիորենտինա»-«Բրեշիա»` 3:2, «Լացիո»-«Լեչե»` 1:2, «Պարմա»-«Կալյարի»` 1:2:


Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում