Կիպրոսում ուսումնամարզական հավաք անցկացնող «Բանանց»-ն անցկացնում է նաև ստուգողական հանդիպումներ: Իր առաջին խաղում թիմը 1։2 հաշվով պարտվել է Սարանսկի «Մորդովիա»-ին։ Այսօր «Բանանց»-ը ստուգողական հանդիպում պետք է անցկացներ Չինաստանը ներկայացնող «Չանգչունգ Յաթաի» թիմի հետ:
«Բանանց»-ի մամլո ծառայությունը տեղեկացնում է, որ չինական կողմը վերջին պահին հրաժարվեց այդ խաղին մասնակցությունից: «Բանանց»-ը նախատեսել է Կիպրոսում անցկացնել ևս մեկ հանդիպում` փետրվարի 29-ին: Մրցակիցն առայժմ հայտնի չէ:
Հիշեցնենք, որ Չինաստանի բարձրագույն խմբի առաջնությունում 7-րդ տեղը զբաղեցրած թիմը 3։2 և 4։1 հաշիվներով պարտության էր մատնել Հայաստանի Բարձրագույն խմբում հանդես եկող «Փյունիկ»-ին և «Իմպուլս»-ին։




































