Friday, 12 06 2026
19:50
Իսրայելը ԱՄՆ-ի ենթական չէ, այլ դաշնակիցն է
Ի՞նչ եղանակ է սպավում առաջիկայում
19:30
Թրամփը Իրանի գործողությունները ողորմելի է որակել
Փրկարարներն ու ոստիկանները օգնություն են ցուցաբերել կամրջի փլուզման հետևանքով արգելափակված քաղաքացիներին
19:10
Կանադան կխորացնի հարաբերությունները Թուրքիայի հետ
Ավտոմոբիլիստներին գնդակահարելու հումորը անհաջող է․ քաղաքապետի խոսնակ
18:50
Facebook-ում և Messenger-ում տեղի է ունեցել գլոբալ խափանում
Ուզբեկստանի նախագահի ուղերձը՝ «Քաղաքացիական պայմանագրի» հաղթանակի առթիվ
18:30
Մեծ Բրիտանիան, Ավստրալիան և Կանադան խաղաղության հիմնադրամ են ստեղծում իսրայելապաղեստինյան հակամարտության կարգավորման համար
Բրյուսելում քննարկվել են ՀՀ-ԵՄ և ՆԱՏՕ-ի հետ պաշտպանական համագործակցության հարցեր
Նեթանյահուն հայտարարել է, որ Իրանին թույլ չի տա  միջուկային զենք ունենալ, քանի դեռ  վարչապետ է
Իրանը և ԱՄՆ «մոտ են փոխըմբռնման հուշագրի ստորագրմանը»
17:50
Դեմբելեն պաշտպանել և աջակցել է Մբապեին
ՏԿԵ նախարարն այցելել է Երևան-Սևան ավտոճանապարհի՝ Չարենցավանի հատված, որտեղ կայծակի հարվածից կամուրջ էր փլուզվել
17:30
ՆԱՏՕ-ն մտադիր է 2027 թվականին սկսել Կոսովոյում իր ուժերի կրճատումը
Առաջիկա ժամերին Գյումրիում և Ապարանում հորդառատ անձրև է սպասվում
17:10
Եվրահանձնաժողովը 540 միլիոն եվրո կհատկացնի ֆերմերներին՝ պարարտանյութերի գների աճի պատճառով
Ընտրակաշառքի գործերով 3 թեկնածու փախուստի մեջ է. Ալեքսանյան
Իսրայելը հայտարարել է մեկ շաբաթում Լիբանանում «Հեզբոլլահ»-ի 310 թիրախի հարվածելու մասին
Բնապահպանական հորդոր․ կենդանական տեսակների բացթողումը միայն օրենքով սահմանված կարգով
16:30
Հնդկաստանի ԱԳՆ-ն կանչել է Նյու Դելիում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարին առևտրային նավերին հարվածների առնչությամբ
ՀՀ պատվիրակությունը խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ հայտարարությամբ է հանդես եկել ԵԱՀԿ Մշտական խորհրդի 1568-րդ նիստում
16:10
Լեհաստանի սպառազինությունը համալրվել է F-35 կործանիչներով
Երկրաշարժ՝ Հայաստանում
Երկրաշարժ՝ Ադրբեջանում
Ձերբակալվել է ԵՊՀ-ի դասախոս՝ իշխանությունը զավթելուն և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի համար
Թիվ 12/13 ընտրական տեղամասի քվեարկության արդյունքներն անվավեր են ճանաչվել
ՀԾԿՀ-ն և HELVETAS SWISS Intercooperation-ը ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր.
15:10
Ռուսաստանն ու Ուկրաինան նոր փոխադարձ հարվածներ են հասցրել
Ինչո՞ւ ապրիլյան քառօրյա մարտերից հետո Երևանում բացվել է Նժդեհի արձանը

Հոմսում մարտերը դադարել են. ԶԼՄ-ներ

Սիրիայի Հոմս քաղաքում տասնյակ զինյալներ դադարեցրել են դիմադրությունը և հանձնվում են իրավապահներին: Այս մասին հայտնում է Սիրիայի պետական Suriya հեռուստաալիքը:

Հեռուստաալիքը հիշեցնում է, որ մի խումբ ահաբեկիչներ երկար ժամանակ իրենց ձեռքում էին պահում քաղաքի մի քանի թաղամասեր: Բնակիչների պահանջով կարգուկանոն վերականգնելու համար փետրվարի սկզբին այստեղ զորք է մտցվել:

Դեռ առավոտյան քաղաքում շարունակվում էր փոխհրաձգությունը: Զինյալները հարձակումներ էին գործում Համիդիա թաղամասի ռազմական պարեկների վրա, ինչի հետևանքով զոհվել է մեկ, վիրավորվել 2 զինծառայող: Սիրիական հեռուստաալիքն ուղիղ հեռարձակում է միացրել Հոմսից, որտեղ լռություն է տիրում:

Կատարյան Al-Jazeera հեռուստաալիքն իր հերթին ուղիղ եթերով ռեպորտաժներ է ցուցադրում այն շրջաններից, որտեղ շարունակվում են բախումները զինվորականների և ընդդիմադիրների միջև:

Նշենք, որ այս պահին Թունիսում ընթանում է «Սիրիայի բարեկամներ» խմբի կոնֆերանսը, որում շեշտը դրվում է երկրում հումանիտար դրության վատթարացման վրա: Մասնավորապես Սիրիայի ազգային խորհրդի պատվիրակությունը, որը նույնպես հրավիրված է կոնֆերանսին, պահանջում է անհապաղ մարդասիրական օգնություն ուղարկել «աղետի գոտի», որպիսին բացի Հոմսից, համարվում են Իդլիբը, Համան և Դարաան:

Այսօր հերթական «ցասման ուրբաթ»-ին Կամիշլիի փողոցներ են դուրս եկել քրդերը, որոնք բացի բռնությունները դադարեցնելու կարգախոսներից պահանջել են դաշնայնացնել երկիրը և ազգային փոքրամասնություններին ինքնուրույնություն տալ:

Կատարյան հեռուստաալիքի հաղորդմամբ՝ ցույցեր են տեղի ունեցել նաև Դամասկոսում, որտեղ ոստիկանությունը ցրել է այն: Նշվում է, որ Հալեպում ոստիկանությունը կրակ է բացել ցուցարարների վրա: Հուզումներ են տեղի ունեցել ուսանողական ճամբարներում, որտեղ ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել:

Այնուամենայնիվ, Suriya-ն ամբողջությամբ հերքում է այս տեղեկությունները:

Սիրիայում արդեն մոտ մեկ տարի շարունակվում է հակամարտությունը կառավարական ուժերի և ընդդիմության միջև: Այդ ընթացքում, ՄԱԿ-ի վերջին տվյալներով, զոհվել է 8000 մարդ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում