Goal.com-ը տեղեկացնում է, որ անգլիական Պրեմիեր Լիգայում հանդես եկող «Բլեքբեռն»-ի ավագ Քրիստոֆեր Սամբան այսօր 3 տարվա պայմանագիր կստորագրի Մախաչկալայի «Անժի»-ի հետ:
27-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց ռուսական ակումբը «Բլեքբեռն»-ին կվճարի 7.5 մլն ֆունտ: Պայմանագիրը կստորագրվի Կոնգոյի հավաքականի ֆուտբոլիստի` Մոսկվայում բուժզննում անցնելուց հետո:
Անգլիական ակումբի կազմում Սամբան հանդես է գալիս 2007 թվականից և անցկացրել է 161 հանդիպում` դառնալով 16 գոլի հեղինակ: Պաշտպանը հանդես է եկել նաև ֆրանսիական «Սեդան»-ի և գերմանական «Հերտա»-ի կազմերում:
Նշենք, որ «Անժի»-ն հետաքրքրվում է նաև «Չելսի»-ի կիսապաշտպան Ջոն Օբի Միկելի ծառայություններով:







































