«Մանչեսթեր Սիթի»-ի հարձակվող Կառլոս Տևեսը անկարգապահության պատճառով «քաղաքայիններ»-ի ղեկավարության կողմից ընդհանուր առմամբ տուգանվել է 12 մլն եվրոյով:
«Եթե թիմի ղեկավարությունը և Ռոբերտո Մանչինին կարծում են, որ ես սխալվել եմ, ներողություն եմ խնդրում նրանցից: Բայց ես չեմ կարծում, որ մեղք եմ գործել: Ես վերադարձել եմ Մանչեսթեր և ցույց կտամ, թե ինչի եմ ընդունակ»,- Տևեսին մեջբերում է Skysports-ը:
Հիշեցնենք, որ Մանչեսթերն ինքնակամ լքելուց և Արգենտինա մեկնելուց հետո Տևեսը վերադարձել է «քաղաքայիններ»-ի կազմ, իսկ իտալացի մասնագետ Ռոբերտո Մանչինին հայտարարեց, որ հարձակվողը խաղադաշտ կվերադառնա 2 շաբաթից:







































