Monday, 13 05 2024
Քննարկվել է մետրոյի զարգացման ու առկա շարժակազմերի արդիականացման խնդիրը
ԱՄՆ-ն հավատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը
Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցը Հնդկաստանի քաղաքացուց կաշառք է ստացել
Նախկին դիվանագետները բացահայտել են շարժման իրական նպատակը
Ճնշումը մեծացնում ենք հարավից հյուսիս. Գալստանյանը ներկայացրեց վաղվա անելիքները
Մեզ հետ խորհուրդներով մի խոսեք, շարժումը մարի էլ, ժողովուրդն արթնացել է. Գալստանյան
Ռուսաստանը մտադիր է մուտք գործել հարավի աճող շուկաներ
«ՀՀ կառավարությունը պետք է հասկանա, թե իրեն ինչի՞ մեջ են մեղադրում»․ Փաշինյան
Հաշտության քարոզը տապալում է քարոզիչը. նոսրացող շարժում, աճող ագրեսիա
Մահաբեր կրակոցը վեճի ժամանակ արձակել է նույն զորամասի զինծառայողը․ Նրան կալանավորել են
Համատարած անպատասխանատվության հետևանքները
Հայկական դիվանագիտության դասալիքները
«Փորձառու դիվանագետների» ուտելու և քնելու ժամը ռուսն է որոշել. ստորաքարշ աշխարհայացքի կրող են
Մեքենան գլխիվայր հայտնվել է ճանապարհի աջակողմյան հատվածում. կան տուժածներ
Պարեկները մայիսի 6-13-ը Երևանում հայտնաբերել են 3 641, մարզերում՝ 12 683 խախտում
23:00
Կանադայի հարավ-արևմուտքում անտառային հրդեհներ են մոլեգնում
«Դուք փակեցիք դուռը հայրենիք ու պատիվ ունենալու հույսի ու հավատի առջև». Վահե Սարգսյան
Սրբազանը՝ հանրային անհանդուրժողական քարոզի՞չ
Գալստանյանի հայտարարած նպատակների հետ ո՛չ նա կապ ունի, ո՛չ մյուսները. ուզում են իրենց իշխանությունը
Կարող են բեղ դնել, հագուստ ու անուն փոխել, պաթոսով խոսել, բայց դրանից էությունը չի փոխվում
21:50
Գուտերեշը կոչ է արել հետաքննել Ռաֆահում ՄԱԿ-ի աշխատակցի մահվան հանգամանքները
Սևանա լճի մակարդակը հավասարվել է նախորդ տարվա նույն օրվա նիշին
Վարդենիս համայնքում կիրականացվեն սոցիալ-տնտեսական զարգացման մեծածավալ ծրագրեր
Գեղարքունիքում «Բնակարանային մատչելիության պետական աջակցության ծրագրից» օգտվելու համար դիմել է 35 ընտանիք
Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի ներդրմանն ընդդիմացողները շարունակում են բողոքի ակցիան
Միջուկային Իրանի «միջազգային» ադապտացիան
ՌԴ կառավարությունը կխթանի արտերկրում ռուսաց լեզվի տարածումը
«Իրականացվել է ավելի քան 25 այց». ՄԻՊ-ը՝ բողոքի ցույցի ձերբակալված մասնակիցների մասին
ՀՀ և Լիտվայի անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինները համագործակցության հուշագիր կկնքեն
Իսրայելի պաշտպանության նախարարը վճռականություն է հայտնել՝ Գազայում հասնելու պատերազմի բոլոր նպատակներին

ԱԺ ընտրությունները միջոց են` Սերժ Սարգսյանի հրաժարականին հասնելու. ՀԱԿ

Այսօր «Կոնգրես» հյուրանոցում Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնը կազմակերպել էր քննարկում` «Ինչ սկզբունքներով են ձևավորվում նախընտրական ցուցակները» թեմայի շրջանակներում։ Քննարկմանը մասնակցում էին տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ:

Որքանո՞վ է կուսակցության ցուցակը կազմվում առաջնորդի ցանկությամբ, արդյոք այդ ցուցակը չի՞ բերի պառակտումների, և ինչպիսի՞ կադրային բազա ունեն կուսակցությունները. այս հարցերին էին փորձում պատասխանել կուսակցությունների ներկայացուցիչները:

ԲՀԿ ներկայացուցիչ Վահե Էնֆիաջյանը նշեց, որ ԲՀԿ-ի համար հստակ է, թե իրենց ցուցակում ով է լինելու առաջինը. դա Գագիկ Ծառուկյանն է։ Նրանք ցուցակը քննարկում են տարածքային կազմակերպություններում: ԲՀԿ ներկայացուցիչը կարևորեց սերնդափոխության գաղափարը՝ իրենք Երիտասարդական համաժողով են անցկացրել և հանգել են այն եզրակացության, որ ԲՀԿ համամասնական ցուցակում նվազագույնը 20 տոկոս երիտասարդներ կլինեն:

Անդրադառնալով ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի՝ իրենց կուսակցությանն անդամագրվելու փաստին՝ Վահե Էնֆիաջյանը նկատեց. «Նա բավականին փորձառու, հարգանք վայելող գործիչ է, իսկ թե որ հորիզոնականը կզբաղեցնի` կորոշի կուսակցության խորհուրդը»:

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության ներկայացուցիչ Անուշ Սեդրակյանը նշեց, որ Հայաստանին անհրաժեշտ են փոփոխություններ. «Քաղաքական սկզբունքները պաշտպանող անհատներ պետք է լինեն ցուցակներում: Մեր ցուցակի կազմման հիմքում բացարձակ կոլեգիալությունն է ընկած: Ժամանակն է լիդերապաշտ քաղաքականությունից անցնել հանրային քաղաքականության»:

ՀԱԿ ներկայացուցիչ Սամվել Աբրահամյանը անդրադառնալով ՀԱԿ համամասնական ցուցակը կազմելու իրենց սկզբունքներին՝ նշեց, որ ՀԱԿ-ը առանձնահատուկ է այն իմաստով, որ 18 կուսակցությունների միություն է և ներկայացնում է համաժողովրդական շարժում, ուստի ավելի է բարդ է ցուցակի ձևավորման ընթացքը:

«Մեզ համար ԱԺ ընտրությունները պարզապես ընտրություններ չեն, դրանք միջոց են` սահմանադրական կարգը վերականգնելու և Սերժ Սարգսյանի հրաժարականին հասնելու: Մեզ համար ավելի կարևոր է ընտրել մի մեխանիզմ, որը կնպաստի գլխավոր խնդրի լուծմանը` սահմանադրական կարգի վերականգնմանը: Այդ մեխանիզմների ընտրության շուրջ ՀԱԿ-ում քննարկումներ են ընթանում»,- նկատեց Ս. Աբրահամյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում