Փետրվարի 23-ին` ժամը 13.10-ին, ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողները, ապօրինի թմրամիջոց պահելու կասկածանքով, բերման են ենթարկել 63-ամյա Ռուդիկ Ա-ին, որի կիսաբաճկոնի գրպանից հայտնաբերվել է թղթի մեջ փաթեթավորված կանեփանման զանգված:
Ռուդիկ Ա-ն հայտարարել է, որ թմրանյութը պատրաստել է օգտագործելու նպատակով:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
«Առաջին լրատվական»-ին ոստիկանությունից հայտնում են, որ կատարվում է հետաքննություն:









































