Goal.com-ը տեղեկացնում է, որ «Ինտեր»-ի գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանիերին, ում թիմը վերջին 4 խաղերում կրել է նույնքան պարտություն, իր զբաղեցրած պաշտոնից կարող է հեռացվել առաջիկա կիրակի օրը: Մասնագետի ճակատագիրն իտալական ակումբում կախված է Ա Սերիայի շրջանակներում կայանալիք «Նապոլի»-ի հետ խաղի արդյունքից:
Եթե «ներաձուրիներ»-ը կրեն 5-րդ անընդմեջ պարտությունը, ապա թիմի ղեկավարությունը մասնագետին կհեռացնի իր զբաղեցրած պաշտոնից` Չեմպիոնների Լիգայի գավաթի ընթացիկ խաղարկության 1/8 եզրափակիչում Մարսելի «Օլիմպիկ»-ի հետ պատասխան խաղից առաջ:
Նշենք, որ «Նապոլի» – «Ինտեր» խաղը տեղի կունենա փետրվարի 26-ին` «Սան Պաոլո» մարզադաշտում:









































