«Առաջին լրատվականը» երկու հարց ուղղեց Հայ ազգային կոնգրեսին մաս կազմող Պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանին: Առաջին` որքանո՞վ են արժանահավատ ընդդիմադիր քաղաքական գործիչների այն հայտարարությունները, որ իշխանական համակարգը փլուզվում է, և որ կարող են տեղի ունենալ արտահերթ ընտրություններ, և` երկրորդ` որքանո՞վ է Հայ ազգային կոնգրեսն օգտագործում իր ներուժը: «Հարցրեք իշխանություններին և Հայ ազգային կոնգրեսի ղեկավարությանը: Ես իրենց փոխարեն ոչինչ ասել չեմ կարող»,- ասաց Միքայել Հայրապետյանը: Հարցին, թե արդյո՞ք ինքը` որպես ՀԱԿ անդամ և Պահպանողական կուսակցության նախագահ, չունի որևէ դերակատարում, Միքայել Հայրապետյանն արձագանքեց. «Ես ընդամենը դիտորդական դերակատարում ունեմ»: