Իրանի արտգործնախարարի տեղակալ Հոսեին Ամիր-Աբդոլահիանը դատապարտել է Իրաքում տեղի ունեցած մահացու հարձակումները` ասելով, որ նման ահաբեկչական գործողությունները չեն կարող խանգարել, որ Իրաքը դառնա կայուն և ապահով պետություն:
Press TV-ն գրում է, որ նախարարն այսօր ասել է, թե իրենք համոզված են, որ չնայած Իրաքի դեմ ուղղված դավադրություններին, Իրաքի կառավարությունը կկարողանա վերացնել այս ահաբեկչություններն ուժով և վճռականությամբ:
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան Իրաքի մայրաքաղաք Բաղդադում տեղի ունեցած կրակոցների և պայթյունների հետևանքով առնվազն 60 մարդ է մահացել:











































