ԱՄՆ պաշտպանության նախարարությունը Բարաք Օբամային ներկայացրել է «սիրիացի ապստամբների օգնության և բնակչությանը կառավարական զորքերի բռնություններից պաշտպանելու» ծրագրի նախագիծ:
Իսրայելական ԶԼՄ-ների տեղեկատվության համաձայն՝ ԱՄՆ-ը խորհրդակցում է Մեծ Բրիտանիայի, Թուրքիայի, Ֆրանսիայի և Իտալիայի հետ՝ Սիրիայում նրանց ռազմական միջամտությունը նախապատրաստելու մասին։
«Օբաման նախևառաջ ցանկանում է իմանալ, թե արդյո՞ք Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը, Քաթարը և ԱՄԷ–ն պատրաստ են ֆինանսական և քաղաքական օգնություն ցույց տալ Արևմուտքին՝ Սիրիայի իրադարձություններին հնարավոր զինված միջամտության դեպքում»,- մեջբերում է ИТАР-ТАСС գործակալությունն իսրայելական «Դեբկա» գործակալությանը։
Դրա հետ մեկտեղ Սիրիայի հարցերով ՄԱԿ-ի անկախ կոմիտեն պատրաստել է սիրիացի բարձրաստիճան պաշտոնյաների անունների ցուցակը, որոնք կարող են պատասխանատու լինել Սիրիայում տիրող քաղաքական կոնֆլիկտի ժամանակ մարդկության դեմ կատարված հանցագործությունների համար:
Որոշ տվյալների համաձայն՝ կոմիտեն տեղեկատվություն ունի սիրիական ընդդիմադիր ուժերի կողմից կատարված մի շարք հանցագործությունների մասին:








































