Monday, 13 05 2024
10:37
IDBank-ը թողարկել է դոլարային պարտատոմսերի 2024 թվականի թվով 2-րդ տրանշը
Ակցիայի 88 մասնակից բերման է ենթարկվել
Թբիլիսիի բողոքի ցույցերի ժամանակ Մոլդովայի քաղաքացի է ձերբակալվել
Վայոց Ձորում ճանապարհ փակելու բողոքի ակցիայի ընթացքում ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրած անձը կալանավորվել է
Իսրայելն Գազայի հարավում ակտիվացնում է ռազմական գործողությունները
Նրանք տապալվելու են, քանի որ դեմ են առել իշխանության լեգիտիմության պատին
Սևանում մեքենա է այրվել․ վարորդը այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Առաջ ռուսի խաղաթուղթն էինք, հիմա դա էլ չենք. հիմա պրիզ ենք
Սպասվում են տեղումներ
Արտահերթ ընտրություն կլինի, թե ոչ, կախված է նրանից՝ շարժումն ինչ դիրքի դուրս կգա
Մուշավան թաղամասում մեքենա է այրվել
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան տուժածներ
Քաղաքական աղճատվածության անընդհատ պտտվող բումերանգը
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի

Սպառողների իրավունքները Հայաստանի Հանրապետությունում (տեսանյութ)

«Առաջին լրատվական»-ի«Օրենքի իշխանություն» հաղորդման հերթական թեման նվիրված է սպառողների իրավունքների պաշտպանությանը: Նիկոլայ Բաղդասարյանի հյուրն է Սպառողների իրավունքների պաշտպանություն ՀԿ-ի նախագահ Լուսինե Յագուբյանը:

Հայաստանի Հանրապետությունում սպառողները պաշտպանության կարիք ունեն, քանի որ օրենքի չիմացության հետևանքով հաճախակի է ոտնահարվում վերջիններիս իրավունքը:

1962թ. մարտի 15-ին ԱՄՆ Կոնգրեսում ելույթի ժամանակ նախագահ Ջոն Քենեդին պատմության մեջ առաջին անգամ անդրադարձավ սպառողների իրավունքների պաշտպանությանը: Եվ արդեն երկար տարիներ է, ինչ մարտի 15-ը նշվում է որպես Սպառողների իրավունքների պաշտպանության օր:

«Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի համաձայն՝ սպառողն իրավունք ունի փոխարինել պատշաճ որակի ոչ պարենային ապրանքը նմանօրինակ ապրանքով այն վաճառողի մոտ, ումից ձեռք է բերել, կամ վաճառողի կողմից հայտարարած այլ վայրում, եթե նշված ապրանքը հարմար չէ ձևով, եզրաչափերով, գույնով, չափով կամ այլ պատճառներով և չի կարող օգտագործվել սպառողի կողմից իր նշանակությամբ՝ բացառությամբ կառավարության սահմանած անվանացանկով ապրանքների։ Սպառողն իրավունք ունի փոխարինել պատշաճ որակի ոչ պարենային ապրանքը 14 օրվա ընթացքում` չհաշված գնման օրը, եթե վաճառողն ավելի երկար ժամկետ չի հայտարարել: Պատշաճ որակի ոչ պարենային ապրանքը փոխարինվում է, եթե նշված ապրանքը չի օգտագործվել, պահպանված են դրա ապրանքատեսքը, սպառողական հատկությունները, կապարակնիքները, ապրանքային պիտակները, ինչպես նաև վաճառված ապրանքի հետ սպառողին տրված ապրանքային կամ դրամարկղային կտրոնը:

Սակայն սպառողը առևտրի կենտրոնում տեսնելով «Գնված ապրանքը ետ չի վերցվում» կամ «Գնված ապրանքը չի փոխանակվում» հայտարարությունը և չիմանալով օրենքի պահանջը՝ ստիպված չի օգտվում օրենքով իրեն վերապահված իրավունքից:

Սպառողը, որին վաճառվել է ոչ պատշաճ որակի ապրանք, և եթե վաճառողը դրա թերությունների մասին նախապայման չի սահմանել, իրավունք ունի իր ընտրությամբ պահանջել` ա) ապրանքի թերությունների անհատույց վերացում կամ սպառողի կողմից դրանց վերացման ծախսերի հատուցում, բ) գնման գնի համաչափ իջեցում, գ) նմանօրինակ նմուշի (մոդելի, ապրանքատեսակի) ապրանքով փոխարինում, դ) այլ նմուշի (մոդելի, ապրանքատեսակի) ապրանքով փոխարինում` գնման գնի համապատասխան վերահաշվարկով, ե) առուվաճառքի պայմանագրի լուծարում:

Այդ դեպքում սպառողը պարտավոր է վերադարձնել թերություններով ապրանքը: Սպառողն իրավունք ունի պահանջել ոչ պատշաճ որակի ապրանքի վաճառքի հետևանքով իրեն պատճառված վնասների ամբողջական փոխհատուցում:

Որպեսզի սպառողը ապացուցի ապրանքի անորակ լինելու հանգամանքը, վերջինս պետք է դիմի ՀՀ էկոնոմիկայի նախարարության շուկայի և սպառողների իրավունքների պաշտպանության տեսչություն, որտեղ կիրականացվի անվճար փորձաքննություն՝ պարզելու համար ապրանքի ոչ պատշաճ կամ պատշաճ որակի լինելու հանգամանքը:

Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր սպառող պետք է լինի օրենսդրորեն պաշտպանված և տեղեկացված սեփական իրավունքների մասին:

Ինչպե՞ս կարող էսպառողը վերականգնելիր խախտված իրավունքները:

– Սպառողների իրավունքների պաշտպանության  քաղաքականությունը նոր փուլ թևակոխեց 2001 թվականից, երբ ընդունվեց «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» օրենքը: Դրանից հետո կատարվեցին բազմաթիվ լրացումներ և փոփոխություններ, սակայն շուկայում կատարված ուսումնասիրությունների վերլուծությունից ակնհայտ է դառնում, որ, այնուամենայնիվ, այս դաշտը բավական հեռու է բավարար լինելուց: Մենք ունենք լավ օրենքներ, սակայն դրանք չեն կիրառվում. ամբողջ խնդիրն այստեղ է:

 Ընթացակարգը ո՞րն է.երբ քաղաքացին ձեռք է բերում գույք, տեսնում է՝անորակ է, ի՞նչ պետք է անի:

– Ըստ «Սպառողների իրավունքի պաշտպանության մասին» օրենքի 16-րդ հոդվածի՝ սպառողը իրավունք ունի վերադարձնել տվյալ ապրանքը, ասենք՝ գնված կոշիկը: Տվյալ արտադրողի կողմից պետք է կոշիկը կամ վերանորոգվի, կամ փոխանակվի, իսկ հակառակ դեպքում՝ եթե  սպառողը դա չի ցանկանում, և եթե այն ոչ պատշաճ որակի է, պետք է վերադարձվի: Այսինքն՝ սպառողը իրավունք ունի լուծարելու առքուվաճառքի այդ պայմանագիրը` վերադարձնի ապրանքը և վերցնի գումարը: Կան որոշ ապրանքներ, որոնք չունեն երաշխիքային ժամկետներ: Դրանցից մեկը հենց կոշիկն է, այսինքն՝ այն կրում է սեզոնային բնույթ: Կոշիկը գնելիս գոնե մեկ սեզոն այն պետք է ծառայի քեզ: Մենք ունեցել ենք մի դեպք, երբ խանութից գնել են կոշիկ, և 20 օր հետո այն, ամբողջովին քայքայված, սպառողը տարել է խանութ, վերադարձրել, սակայն այնտեղ այն չեն վերցրել: Հիմնական թերությունն այն էր, որ երբ սպառողը պահանջել է կտրոնը, դա նրան չեն տվել: Իսկ կտրոնը հաստատող փաստաթուղթ է՝  դրանով ապացուցվում է, որ սպառողը իրականում գնել է տվյալ ապրանքը:

 Հաճախակի ենք հանդիպում դեպքերի, երբ խանութիցուցափեղկերի վրագրվում է՝գնված ապրանքը ետ չի ընդունվում:Դուք նշեցիք, որ այդ պահանջը օրինաչափ չէ: Կա՞ պետական մի մարմին, որը վերահսկում է, որպեսզի նմանատիպխախտումներչկատարվեն:

– Չկա այդպիսի մարմին, որ այդ վերահսկողությունը իրականացնի: Կոնկրետ մեր կազմակերպության կողմից եղել են ուսումնասիրություններ, որոնց ընթացքում հանել ենք նման հայտարարությունները, սակայն դա շատ կարճատև է եղել: Վերջերս դրական միտում եմ նկատում և նման հայտարարությունների շատ քիչ եմ հանդիպում:

 Կա՞ն իրականում ապրանքներ, որոնք սպառողը իրավունք չունի գնելուց հետո վերադարձնել:

– Այո,  համաձայն օրենքի  78-րդ կետի՝ սպառողը իրավունք չունի գնված ապրանքը վերադարձնել: Այդ ապրանքների թվում են՝ էլեկտրոնային բարդ սարքավորումները, կահույքը, արդուզարդերը, նաև՝ դեղորայքը:

Եթե պարզվի, որ գնված ապրանքը անորակ է, սպառողը ո՞ւմ պետք է դիմի՝դա ապացուցելու համար:

– Այդ դեպքում սպառողը պետք է դիմի էկոնոմիկայի նախարարության շուկայի և սպառողների իրավունքների պաշտպանության տեսչություն։ Այնտեղ պետք է փորձաքննություն անցկացվի՝ պարզելու համար, թե իրականում այդ ապրանքի անորակությունը պայմանավորված է սպառողի անփույթ օգտագործմա՞ն հետ, թե՞ ի սկզբանե է ապրանքը այդ որակի, և դրա համար վճարում չի կատարվում:

Մենք հաճախ ձեռք ենք բերում սննդամթերք,և պարզվում է՝ այնժամկետանց է, ի՞նչ անել:

– Խանութը իրավունք չունի ժամկետանց սնունդը խանութներում պահել, և սպառողներն էլ պետք է շատ ուշադիր լինեն: Սպառողները պետք է գնելուց առաջ մեծ ուշադրություն դարձնեն պիտանելիության ժամկետին:

Հաց են գնել և տեսել են, որ չի պահպանվել տարրական հիգիենիկ պայմանները, սպառողը ի՞նչ կարող է անել՝իր իրավունքները պաշտպանելու համար:

– Կարելի է դիմել սննդի անվտանգության ծառայություն, որպեսզի նրանք տեսչական ստուգումներ անցկացնեն և ուսումնասիրություններ կատարեն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում