«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով, երեկ՝ փետրվարի 22-ին, ոստիկանության 6-րդ վարչության և Քրեական հետախուզության գլխավոր վարչության աշխատակիցները Երևանի Հանրապետության հրապարակում մի քաղաքացուց 300 դոլար գումար վերցնելու փաստով ձերբակալել են ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության գլխավոր մասնագետներից մեկին:
Ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժինը հաստատեց լուրը, ըստ որի ՀՀ Տրանսպորտի և կապի նախարարության աշխատակից Ա. Կարապետյանը 300 ԱՄՆ դոլարի դիմաց խոստացել է աշխատանքի տեղավորել նույն նախարարությունում:
Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ոստիկանության քննչական գլխավոր վարչություն: Հարուցվել է քրեական գործ: