NBA-ի պաշտոնական կայքը ներկայացրեց Լիգայի խաղային օրվա լավագույն դրվագների տասնյակը: Առաջին տեղում հայտնվեց Լյուկ Ռիդնուրի հաղթական նետումը, որը «Միննեսոտա»-ի խաղացողը կատարեց «Յուտա»-ի հետ խաղում: Այդ խաղում «Միննեսոտա»-ն հաղթանակ տարավ 100:98 հաշվով:







































