Monday, 22 06 2026
Իսրայելը չի հեռանա Լիբանանի հարավից․ Նեթանյահու
23:50
Իսպանիան առանց դժվարության հաղթեց Սաուդյան Արաբիային
23:40
Իրանի պատվիրակությունը լքել է Շվեյցարիայում ընթացող բանակցությունների վայրը
23:30
Հնագույն հրաշքի նոր շունչ․ Պարթենոնը՝ վերականգնված տեսքով
Ընդդիմադիր ուժերի դիմումները միավորվել են և քննվելու են հունիսի 26-ին․ ՍԴ
23:10
167 000 դոլարանոց աթոռ, որը փոխում է գույնը՝ կախված լույսից
Սևանա լճի մակարդակի բարձրացումը այսօրվա դրությամբ կազմել է 50 սմ
22:50
Մինիոնները վերադառնում են՝ այս անգամ որպես կինոռեժիսորներ
Վերջին 4 տարում Երևանում ստեղծվել է մոտ 60 հա կանաչապատ տարածք
22:30
NASA-ի գաղտնազերծված նյութերը նոր շոկային քննարկում են առաջացրել Լուսնի մասին
Ե՛վ նոր դպրոց, և՛ նոր մանկապարտեզ՝ Զառ բնակավայրում․ Ռոմանոս Պետրոսյան
22:10
Լուվրի ղեկավարությունը ահազանգում է՝ թանգարանը քայքայվում է
Մոսկվան այլևս գլխավոր խաղացողը չէ. Երևանի և Բաքվի շահերը համընկնում են արտաքին ապակայունացման դեմ
21:50
Ինչո՞ւ է ծովի ջուրը աղի, իսկ գետերինը՝ քաղցրահամ
«Թավշյա» հանդուրժողականության գինը․ ՌԴ միջամտությունը հարվածեց հենց Փաշինյանին
21:30
Ռոբին Հուդին ապաստան տված 1200-ամյա կաղնին «մահացել» է
Ռուսաստանը ի վիճակի չէ պաշտպանելու Ղրիմը՝ կայսերական հպարտության խորհրդանիշը. անհույս վիճակ է
21:09
«Սարդ-մարդը․ Նոր օր» ֆիլմի առաջին մեծ թրեյլեր շուտով էկրաններին
Կենտրոնական Ասիան հաղթահարում է «Ռուսաստանի նախաբաղնիքի» բարդույթը
20:45
Պիկասո և 17 կգ հաշիշ. Ֆրանսիայում գտել են 15 միլիոն եվրո արժողությամբ գողացված կտավը
20:30
«Վարդագույն» էկզոմոլորակի անակնկալը
20:15
Էբոլա վիրուսի Բունդիբուջիո շտամի դեմ մշակվում են երեք նոր պատվաստանյութ
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:50
«Գրեմմի» մրցանակաբաշխության նոր անվանակարգերն ու կանոնների փոփոխությունները
Ողբերգություն Ներքին Գետաշենում. 17-ամյա պատանին խեղդվել է Արգիճի գետում
19:30
Ե՞րբ է լինելու այս տարվա ամենաերկար օրը
19:20
Կանադայում հայտնաբերվել է շուրջ 2 մլրդ տարեկան ջրային պաշար
19:10
Հայտնաբերվել է Մոցարտի կորած ձեռագիրը
19:00
Իրանի և ԱՄՆ-ի միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն. Պակիստանի ԱԳՆ ղեկավար
18:50
Ջեյ Դի Վենսը հայտնել է Իրանի հետ բանակցություններում առաջընթացի մասին

Եվրանեսթի ԽՎ մշտական հանձնաժողովի երևանյան նիստը ամփոփեց աշխատանքները

Երևանում փետրվարի 22-23-ը կայացավ Եվրանեսթի ԽՎ Սոցիալական, կրթության, մշակույթի և քաղաքացիական հասարակության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը, որին մասնակցել էր նաև Ադրբեջանի պատվիրակությունը:

Ազգային ժողովի Ոսկեզօծ դահլիճում այսօր տեղի ունեցավ այդ հանձնաժողովի համանախագահների համատեղ մամուլի ասուլիսը:

Ամփոփելով երևանյան խորհրդաժողովի աշխատանքները՝ հանձնաժողովի համանախագահ Արտակ Զաքարյանը շնորհակալություն հայտնեց մասնակիցներին ակտիվ աշխատանքի համար, հատկապես ադրբեջանցի գործընկերներին։ Ըստ նրա՝ սա վկայում է այն մասին, որ շփումները պետք է շարունակվեն հասարակությունների մակարդակով, իսկ անընդունելի քարոզչությունը պետք է սահմանափակել:

Եվրանեսթի ԽՎ Սոցիալական, կրթության, մշակույթի և քաղաքացիական հասարակության հարցերի մշտական հանձնաժողովի համանախագահ Լայմա Անդրիկենեն նշեց, որ հանձնաժողովի նիստը առաջին անգամ կազմակերպվեց եվրոպական տարածքից դուրս, և այն շատ օգտակար էր: Նա ՀՀ խորհրդարանին շնորհակալություն հայտնեց միջոցառման կազմակերպման համար։

«Մեր քննարկումները Երևանում հիմնականում սևեռվեցին քաղաքացիական հասարակության հզորացման և աղքատության դեմ պայքարի հարցերի վրա»,- նկատեց համանախագահը՝ կարևորելով նաև այլ ոլորտների վերաբերյալ քննարկումները:

«ԵՄ-ի, ինչպես նաև ձեր տարածաշրջանի քաղաքականությունը փոխվում է, այս տարածաշրջանում փոխվում է նաև եվրոպական քաղաքականությունը: Մեզ համար Արևելյան հարևանությունը խիստ կարևոր է: Համոզված եմ, որ խորհրդարանները կարևոր հարթակ են փոխըմբռնման համար»,- նշեց Լայմա Անդրիկենեն:

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը՝ Ա. Զաքարյանը նշեց, որ այն Եվրանեսթի ԽՎ-ի քննարկումներից դուրս է. «Որդեգրած գործունեությամբ մենք սխալ ենք համարել այդ հարցի քննարկումը, որովհետև այս կառույցը դրա լուծմամբ չի զբաղվում, այդ իսկ պատճառով դրա շուրջ քննարկումներ չէին կարող ծավալվել»:

Ա. Զաքարյանը հավելեց, որ հանձնաժողովի հաջորդ նիստը կկայանա Բաքվում` ապրիլին, և նմանատիպ հարց չի կարող ներառվել նաև Բաքվի օրակարգում:

Հարցին՝ արդյոք կմասնակցի՞ հայկական պատվիրակությունը Բաքվի հանձնաժողովի նիստին, Ա. Զաքարյանը պատասխանեց՝ Հայաստանում նույնիսկ ադրբեջանցիների անվտանգության խնդիր, որպես այդպիսին, չկա, մինչդեռ նույնը չի կարելի ասել Բաքվի պարագայում, երբ օրինակ՝ Ռուսաստանից Ադրբեջան մեկնող հայերի անվտանգությունը չի ապահովվում:

«Ճիշտ կլինի, իհարկե, մասնակցել, քանի որ դա ոչ թե Բաքվի, այլ Եվրանեսթի միջոցառումն է»,- նկատեց Ա. Զաքարյանը՝ հավելելով, որ որքան շուտ հասարակությունները զերծ մնան քարոզչությունից, այնքան տեսանելի կլինի նաև հակամարտության կարգավորումը:

Համանախագահները հայտնեցին, որ մինչև մարտի սկիզբը հանձնաժողովի մասնակիցները կներկայացնեն իրենց առաջարկները, ապա կկազմվի զեկույց, և եթե այն ընդունելի լինի, կընդունվի Բաքվում:

Լ. Անդրիկենեն կարևորեց նաև Սերժ Սարգսյանի հետ հանդիպումը, նշեց, որ նրան հարցեր են ուղղվել, որոնք վերաբերել են Հայաստանի քաղաքացիական հասարակությանը, ԼՂ խնդրի կարգավորմանը, անկախ դատական համակարգին։ Նա շեշտեց՝ միանշանակ է, որ հակամարտության կարգավորման երեք սկզբունքներ կան` ազգերի ինքնորոշում, տարածքային ամբողջականություն և խաղաղ կարգավորում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում