Wednesday, 24 06 2026
Պարեկներն ու համայնքային ոստիկանները թմրանյութ պահելու և օգտագործելու հերթական դեպքերն են բացահայտել
«Փոքրիկ քայլ» միջազգային մրցույթ-փառատոնում անշուշտ կլինեն հաղթողներ, սակայն պարտվողներ չեն լինելու. Դանիել Դանիելյան
ՀՀ-ի և ՕՊԵԿ-ի Միջազգային զարգացման հիմնադրամի միջև ստորագրվել է «Հայաստանի տնտեսական վերափոխման ծրագիր» բյուջետային աջակցության վարկային համաձայնագիրը
Ռոբերտ Աբիսողոմոնյանի և Խոնդկեր Թալայի հանդիպմանը անդրադարձ է եղել ՄԱԿ80 նախաձեռնության շրջանակներում նախատեսվող բարեփոխումներին
Կանցկացվի Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Երևանի բաց առաջնություն միջազգային հուշամրցաշար
Խցանման դեպքում խաչմերուկ մուտք գործելը կառաջացնի տուգանք և միավորի կորուստ
Քննարկվել է սոցիալական տաքսի ծառայության ծրագրի երկրորդ փուլի իրականացումը
23:15
Ռոնալդուն դարձավ առաջին ֆուտբոլիստը, որը գոլ է խփել Աշխարհի 6 առաջնություններում
Բարեփոխման հերթական փուլն է տեղի ունենում․ ՀՀ վարչապետ
Դարի գողություն․ Սանկտ Պետերբուրգի բանկի երկու աշխատակից կասկածվում է 2 մլրդ ռուբլու գողության մեջ
Հունիսի 29-ից կփակվի Արին Բերդ փողոցի մի հատվածի երթևեկությունը
ՆԱՏՕ-ի ազդեցությունը տարածվում է նաև Հայաստանում․ Մեդվեդև
Հայաստան-Ադրբեջան հակասությունները պահպանվում են. միջպետական նորմալացումը կայանում է, հաշտեցումը՝ ոչ
Կասեցվել է «ԴԻԼԻ» ընկերության արտադրական գործունեությունը
Մանղալ կդնեն, Իսպիրյանը կերգի, իրենք կհառաչեն. այդպիսով կավարտվի ընդդիմության «փողոցային պայքարը»
21:30
Սարսափելի դեպք. մոդելի մարմինը հայտնաբերվել է ճամպրուկում, կասկածյալները՝ փախուստի մեջ
Դատական մաֆիա է գործում, որի դեմ պետք է պայքարել. «եռագլուխը» նստելու է շատ շուտով և շատ արագ
Ադրբեջանի ԱԳՆ-ն կրկին քննդատել է Փարիզին՝ հայամետ դիրքավորման համար
Ալիևը Միացյալ Նահանգների դեմ Իրանի «հաղթանակը» ողջունել է
20:50
Ֆրանսիայում գրանցվել է Էբոլա վիրուսով վարակման առաջին դեպքը
Քննարկվել են Հայաստանի էներգետիկ քաղաքականությանն առնչվող մի շարք հարցեր
20:30
Կիրիենկոյի մտերիմը կնշանակվի Աբխազիայում ՌԴ դեսպան
Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց
20:10
Արգենտինան պահանջում է արգելել ալիմենտ չվճարող ծնողներին ներկա գտնվել ԱԱ-2026-ի խաղերին
Սեդա Սաֆարյանի՝ գործին մասնակցության անհնարինության մասին որոշումը չի ընդունվել
19:50
ՀԱՊԿ բարձրագույն ղեկավարությունը մանրամասն կքննարկի Հայաստանի անդամակցության հեռանկարը
ՍԴ-ն սահմանել է ելույթների տևողությունը
19:30
Իրանը տեղեկացրել է, որ որևէ վճար չի պահանջում նավերի համար․ Թրամփ
ԵՄ դիտորդական առաքելությունը ՀՀ-ում իրականացրել է 9000-րդ պարեկային ծառայությունը
Լավրովը կասկածի տակ է դրել Թրամփի՝ Կիևին «թույլտվություն» տալու մասին լուրերը

Ես պոպուլիզմից դուրս մարդ եմ. Գալուստ Սահակյան

ՀՀԿ-ն ճակատամարտ մղող չէ, սակայն նորմալ է վերաբերվում ՀԱԿ-ի այն հայտարարությանը, թե ընտրությունների ժամանակ քաղաքական այդ ուժը պատրաստ է ընտրատեղամասերում ճակատամարտ տալ: Այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը:

Լրագրողներից մեկի հարցին` ինչո՞ւ քաղաքական դաշտում վերջերս չի երևում ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանը, և առհասարակ` ո՞ւր է նա, խորհրդարանականը պատասխանեց. «Շատ ուրախ եմ, որ նրա անձի հանդեպ կարոտ կա, բայց Հովիկ Աբրահամյանն առավոտից երեկո գտնվում է ՀՀԿ գրասենյակում, որը մեր կենտրոնական շտաբն է:

Իսկ այն խոսակցությունները, թե ՀՀԿ շտաբը երկու թևի է բաժանվել՝ Հովիկ Աբրահամյանի կողմնակիցների և առավել հնաբնակ ՀՀԿ-ականների, հավաստի չեն: Մի թևն էլ ինձ տաք, լրիվ կհամալրվի, ես որևէ մեկի ոչ թևում կարող եմ լինել, ոչ մեջքում: Ես ընդամենը կարող եմ կուսակցության աշխատանքները կոորդինացնել, կոնֆլիկտները հարթել»,- ասաց ՀՀԿ փոխնախագահը:

Նրա խոսքով՝ ԱԺ ընտրությունների ժամանակ յուրաքանչյուր կուսակցություն ինքը պիտի ապահովի իր ձայները: «ՀՀԿ-ն այնքան բարի չի լինելու, որ բուռ-բուռ բաժանի իր քվեները, իսկ թե ինչպիսին կլինի նոր խորհրդարանի որակը՝ մեծապես կախված է նրանից, թե ինչպիսի նախագծեր ու հայեցակարգեր կլինեն, ինչպես կաշխատի կառավարությունը և այլն»,- ասաց Սահակյանը:

Խոսելով սոցիոլոգիական հարցումների մասին` նա նշեց, որ ՀՀԿ-ն, իհարկե, ուշադրություն դարձնում է դրանց, սակայն առավել շատ վստահում է համայնքներում աշխատող իրենց կուսակիցներին, ովքեր էլ փոխանցում են նույն այդ համայնքների բնակիչների` ՀՀԿ հանդեպ տրամադրությունները:

Ամփոփելով` Գալուստ Սահակյանը նշեց, որ ինքը պոպուլիզմից դուրս մարդ է, և այդ պատճառով էլ շատ հաճախ հակասությունների մեջ է կնոջ, մամուլի հետ: «Ես քարոզիչ չեմ»,- նշեց պատգամավորը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում