Thursday, 11 06 2026
ԱՊՀ ստեղծագործական և գիտական մտավորականության համաժողովում Էդուարդ Թոփչյանը և Բելլա Ամարյանն արժանացել են մրցանակների
ԱԳ նախարարի տեղակալը Մարիա Թելալյանի հետ հանդիպմանն ընդգծել է ՀՀ պատրաստակամությունը ԺՀՄԻԳ-ի հետ կառուցողական համագործակցության շարունակական ընդլայնմանը
00:40
«Փյունիկ»-ը տարբերանշանի վրա կրկին ավելացրել է չեմպիոնական աստղը
Հայաստանի թեկնածուն ընտրվել է ՄԱԿ-ի Հաշմանդամություն ունեցող անձանց հանձնաժողովի անդամ
00:20
Հայաստանի կանանց ֆուտբոլի ազգային թիմը պարտությամբ ավարտեց ընտրական փուլը
Տաշիրում կասեցվել է պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը․ ՍԱՏՄ
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի նկատմամբ ընտրվել է կալանք. հայտարարվել հետախուզում. 3 անձի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է
Պուտինը պահանջել է ուժեղացնել կրթական համակարգի անվտանգությունը
ՍԱՏՄ-ն «Զվարթնոց» օդանավակայանում գործող հանրային սննդի կետում հայտնաբերել է վտանգավոր սննդամթերք
23:30
Տոկիոյում հանդիպել են Ճապոնիայի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները
Տեսանկարահանող սարքը կգործարկվի հունիսի 15-ից
23:10
Հաքան Ֆիդանը Սոֆիայում հանդիպումներ է անցկացրել մի շարք պաշտոնյաների հետ
Անցած մեկ օրում բացահայտվել է 184 հանցագործություն
Էրդողանը հայտարարել է, որ Իսրայելի քաղաքականությունը սպառնալիք է դարձել Թուրքիայի ազգային անվտանգության համար
Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի «Մուշ» կինոթատրոնի շենքը կվերադարձվի Հայաստանի Հանրապետությանը
ՌԴ արտգործնախարարությունում հանդիպում կանցկացվի Ֆրանսիայի, Գերմանիայի և Բրիտանիայի դեսպանների հետ
Եթե ընտրություններին միասնական ճակատով մասնակցեին ԼՀ-ը, ՀԱԿ-ը և Բևեռը, ապա կհաղթեր անվավեր քվեաթերթիկը. Գալջյան
Դոնալդ Թրամփը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
22:10
Քեշմ կղզու մոտակայքում պայթյուններ են որոտացել. «Mehr»
Հայաստանը ռուսական գազային շանտաժին չպետք է տեղի տա. գազ հնարավոր է ձեռք բերել այլ երկրներից
21:50
Եմենի ափերի մոտ բեռնանավ է գրոհի ենթարկվել
Այդ ուժը մեզ շփոթում է իր մոտ ծվարած, մի ցուցակից մյուսը թռչկոտողների հետ. մենք Վարդևանյան չենք
Ռուսաստանը պատրաստ է Վրաստանի հետ համագործակցության ընդլայնման. Զախարովա
Մոսկվան Երևանի նկատմամբ վարում և վարելու է «սեր առանց պարտավորության» քաղաքականությունը
21:09
Իրանի հարավը ջրամատակարարման խնդրի է բախվել ԱՄՆ-ի հարվածներից հետո
Վլադիմիր Պուտինը կայցելի՞ Թուրքիա
20:50
Իրանի զինված ուժերը ամբողջապես ջախջախված են. Թրամփ
Լատվիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին խորհրդարանական ընտրություններում ՔՊ-ի հաղթանակի կապակցությամբ
20:30
ԱՄՆ-ն պահանջում է վերանայել ԵՄ-ում դեղորայքի գնագոյացման համակարգը
20:20
Հայաստանի կարատեի հավաքականի անդամ Սուրեն Հարությունյանը կմասնակցի «Karate One Premier League – Rabat 2026»-ին

Կարգապահական պատասխանատվության ենթարկված նոտարը չի խրատվել

ՀՀ արդարադատության նախարարության կողմից նոտար Մաժինյանի նկատմամբ հարուցված կարգապահական վարույթից հետո նույնիսկ Էրեբունի նոտարական տարածքի նոտար Սուրեն Մաժինյանը շարունակում է ապօրինի գործողություններ ձեռնարկել: Այս մասին «Առաջին լրատվական»-ին հայտնեց փաստաբան Տիգրան Մուրադյանը:

Բանն այն է, որ ՌԴ Կրասնոյարսկ քաղաքում մահացած Կորյուն Հարությունյանին պատկանող Երևան քաղաքի Բագրատունյաց 24 շենքի թիվ 58 բնակարանի վերաբերյալ Էրեբունի նոտարական տարածքի նոտար Սուրեն Մաժինյանի կողմից հանգուցյալի եղբորը` Սուրեն Հարությունյանին, այսինքն` երկրորդ հերթի ժառանգին, 04.02.2011 թ. տրվել է ըստ օրենքի ժառանգության վկայագիր: Մինչդեռ հանգուցյալ Կորյուն Հարությունյանն ունեցել է անչափահաս որդի` 1996 թ. ծնված Յուրի Հարությունյանը, որը հանդիսացել է առաջին հերթի ժառանգ և նրան պետք է անցներ իր հորը պատկանող բնակարանը: Նշվածի կապակցությամբ ՀՀ արդարադատության նախարարությունում նոտար Մաժինյանի նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ: Նոտարական գործողություն իրականացնելիս օրենքի խախտում թույլ տալու համար Սուրեն Մաժինյանը ենթարկվել է կարգապահական պատասխանատվության, քանի որ պարտավոր էր պարզել, սակայն չի պարզել` հանգուցյալն ունեցե՞լ է առաջին հերթի ժառանգ, թե՞ ոչ:

Փաստաբան Տիգրան Մուրադյանը, որը նաև անչափահաս ժառանգի ներկայացուցիչն է, անհազանգում է, որ անչափահաս Յուրի Հարությունյանին զրկելով ժառանգությունից, իսկ այնուհետև կարգապահական պատասխանատվության ենթարկվելով` Մաժինյանը չի խրատվել և շարունակում է իր սև գործը: Այժմ Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում Մաժինյանը հանդես է գալիս նույն անչափահաս ժառանգի դեմ` փորձելով արդարացնել իր անգործությունը, որի համար ենթարկվել է կարգապահական պատասխանատվության: «Երևի կարգապահական տույժի միջոցն այն աստիճան է մեղմ եղել, որ նշանակություն չի ունեցել նրա համար: Նոտարիատի մասին օրենքը սահմանում է, որ նոտարն արդարադատության իրականացմանը նպաստող անձ է, որը հանդես է գալիս ՀՀ անունից, սակայն հենց ասվածից հետևում է, որ Մաժինյանը չի համապատասխանում այդ պահանջներին և գործում է դրան հակառակ»,- «Առաջին լրատվականին» հայտնեց փաստաբանը:

Փաստաբանի համոզմամբ` նոտար Մաժինյանի կողմից թույլ տրված օրենքի խախտումները և անգործության դրսևորումները մեկ նպատակ են հետապնդել` հարցերը լուծել այլ ճանապարհով, իսկ նմանատիպ դեպքերը, Տիգրան Մուրադյանի խոսքով, բնորոշ են միայն կոռուպցիոն ռիսկեր ունեցող համակարգերին: Փաստաբանն ընդգծեց, որ ՀՀ արդարադատության նախարարության կողմից Մաժինյանի նկատմամբ պատշաճ վերահսկողություն իրականացնելու և համարժեք տույժի միջոց կիրառելու դեպքում, իրավիճակն այդպիսին չէր լինի. որպես Հայաստանի Հանրապետության անունից հանդես եկող և արդարադատության իրականացմանը նպաստող անձ` Մաժինյանը նման վարքագիծ չէր դրսևորի և հանդես չէր գա անչափահաս ժառանգի դեմ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում