ИТАР-ТАСС-ի փոխանցմամբ՝ Ճապոնիան պլանավորել է 20 տոկոսով կրճատել իրանական նավթի ներկրումը: Այս մասին այսօր հայտարարել է ճապոնական «Նիկկեյ» գործարար թերթը, որի տվյալներով՝ որոշումը կարող է ընդունվել մինչև փետրվարի վերջը:
Թերթի տվյալներով՝ Ճապոնիան իրանական նավթի ներկրման կրճատման թեման ակտիվորեն քննարկում է ԱՄՆ-ի հետ, և ներկայիս դրությամբ այդ բանակցությունները գտնվում են եզրափակիչ փուլում: Տոկիոյում կարծում են, որ իրանական նավթի ներկրման կրճատման դիմաց ԱՄՆ-ը ճապոնական ընկերությունների վրա չի տարածի հավելյալ պատժամիջոցները, որոնք նախորդ տարվա դեկտեմբերին սահմանվել են Թեհրանի նկատմամբ: Դրանք օտար ընկերություններին արգելում էին Իրանի Կենտրոնական բանկի հետ դոլարով գործարքներ կնքել:
Հիշեցնենք, որ ներկայումս իրանական նավթին է բաժին ընկնում Ճապոնիայում սպառվող նավթի մինչև 10 տոկոսը:









































