The New York Times-ի վերջերս հրապարակած զեկույցի համաձայն՝ Google-ը պատրաստվում է թողարկել ակնոցներ և հույս ունի, որ տեխնոլոգիաների սիրահարները անպայման կհետաքրքրվեն դրանցով:
Ակնոցները, ըստ հաղորդման, նման կլինեն սովորական ակնոցներին, բայց դրանք ոսպնյակների միջոցով տեղեկություն կհաղորդեն գտնվելու վայրի մասին: Այդ ակնոցները սովորական ակնոցներից կտարբերվեն նաև արտաքուստ. Google-ի ակնոցների վրա կլինեն մի քանի կոճակներ:
The Times-ը հաղորդել է, որ ակնոցները հանրությանը հասանելի կլինեն այս տարեվերջին: Դրանք տեղեկատվություն հաղորդելու համար կօգտվեն Google-ի որոնման համակարգից և տեղեկատվության հաղորդման տարբեր ծառայություններից:









































