«Ըստ պտտվող լուրերի` «Կասկադ ինշուրանս» ապահովագրական փակ բաժնետիրական ընկերությունը վաճառվել է «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերությանը»,- գրում է «Ժողովուրդ»-ը:
«Փորձեցինք տեղեկությունը ճշտել «Կասկադ ինշուրանս»-ից: Ընկերության ադմինիստրատոր Սեդա Դավթյանը ո´չ հերքեց, ո´չ էլ հաստատեց այս տեղեկությունը` ասելով. «Դեռ հստակ չէ, երբ պարզ լինի, բոլորը կիմանան»:
Հավելենք, որ արդեն շատերը գիտեն»:










































