«Ժողովուրդ»-ը տեղեկացրել էր, որ ՕԵԿ երկու փոխնախագահների` Մհեր Շահգելդյանի և Հեղինե Բիշարյանի միջև լուրջ հակասություններ կան` կապված հիմնականում համամասնական ընտրացուցակի հետ:
«Օրերս պարզվեց, որ Բիշարյանի և Շահգելդյանի միջև հակամարտությունն ավարտվեց հօգուտ Բիշարյանի. Շահգելդյանը չընդգրկվեց կուսակցության համամասնական ընտրացուցակի առաջին եռյակում: ՕԵԿ-ն արդեն պաշտոնապես հայտարարել է, որ կուսակցության համամասնական ցուցակի առաջին երեք տեղերում կլինեն Արթուր Բաղդասարյանը, Հեղինե Բիշարյանն ու Արմեն Երիցյանը»,- ապա թերթը հավելում է.
«Տարօրինակն այն է, որ Մհեր Շահգելդյանն ՕԵԿ շարքերում է եղել այդ կուսակցության ստեղծման առաջին իսկ օրվանից, իսկ Արմեն Երիցյանն այդտեղ մտավ միայն նախարար նշանակվելուց մեկ օր առաջ»:









































