«Աժ ԲՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Գևորգյանը` Ծաղիկ Ռուբոն, երեկ հաստատել է, որ մեծամասնական ընտրակարգով չի առաջադրվելու թիվ 5 ընտրատարածքում (Դավիթաշեն) և դժվարացել է ասել, թե ԲՀԿ ցուցակի որ տեղում կլինի»,- գրում է «ՀԺ»-ն և հավելում.
«Մեր թղթակցի հարցին` արդեն պարզ է, որ մեծամասնականով չեք առաջադրվելու, կարո՞ղ եք ասել` ԲՀԿ ցուցակում ինչ տեղ կզբաղեցնեք, Գևորգյանը պատասխանել է.
«ԲՀԿ ցուցակում ես չեմ որոշողը, կա քաղխորհուրդ, կա քաղաքական առաջնորդ, ընդհանուր որոշում կկայացնի ցուցակի համար, այն ժամանակ բոլորին պարզ կլինի»:
Իսկ երբ թերթի թղթակիցը հարցրել է` բայց հաշվի առնելով, որ մեծամասնականով չեք առաջադրվելու, գոնե ԲՀԿ ցուցակի առաջին տասնյակում կլինե՞ք, Գևորգյանն ասել է.
«Չեմ կարծում, որ մեծամասնականով չառաջադրվողներն առաջին տասնյակն են զբաղեցնում»:






































