Հնդկաստանի ռազմական ոլորտի պաշտոնյաները հայտնել են, որ Քաշմիրի տարածքում ձնակույտերի հոսքի պատճառով առնվազն 3 զինվոր է մահացել: Ռազմական ճամբարը մասամբ թաղվելէ ձյան տակ, և զինվորներից շատերը չեն կարողացել դուրս գալ:
The Washington Post-ի տեղեկացմամբ՝ զինվորները մահացել են Սոնամարգում:
Ձնակույտերի հոսքը տեղի է ունեցել չորեքշաբթի գիշերը:










































